Արտաքին 9 ամիս առաջ - 23:57 10-01-2026

Դանիայում հայտարարել են՝ գրենլանդացիները չեն ցանկանում ամերիկացի դառնալ

Գրենլանդացիները «չեն ցանկանում ամերիկացի լինել» և պետք է իրենք որոշեն արկտիկական կղզու ապագան: Այս մասին հայտարարել են Դանիայի ինքնավար տարածքի քաղաքական գործիչները այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը «ինչ-որ բան կձեռնարկի՝ անկախ նրանից՝ նրանց դուր է գալիս դա, թե ոչ»։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Գրենլանդիայի խորհրդարանի հինգ քաղաքական կուսակցությունների առաջնորդներն ուրբաթ երեկոյան հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ այն բանից քիչ անց, երբ ԱՄՆ նախագահը կրկնել է օգտակար հանածոներով հարուստ կղզին ձեռք բերելու իր սպառնալիքները։

«Մենք չենք ուզում լինել ամերիկացի, մենք չենք ուզում լինել դանիացի, մենք ուզում ենք լինել գրենլանդացի, — հայտարարել է խումբը, որի կազմում էր կղզու վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը: — Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն գրենլանդացիները»։

Ընդգծելով նախկին դանիական գաղութ հանդիսացող Գրենլանդիայի ժողովրդի ձգտումը ինքնորոշման՝ նրանք հավելել են. «ոչ մի այլ երկիր չի կարող միջամտել դրան։ Մենք ինքներս պետք է որոշենք մեր երկրի ապագան՝ առանց շտապողական որոշումների պարտադրանքի, առանց ձգձգումների և առանց այլ երկրների միջամտության»։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց