Ավելին 8 ամիս առաջ - 22:30 10-01-2026

Մոլորեցնող ապրանքներ. ինչպես են Ճապոնիայում պաշտպանում գնորդներին

Հայաստանի սուպերմարկետներում վաճառվող շատ ապրանքներ չեն համապատասխանում իրենց փաթեթավորմանը։ Պատկերված նկարները հաճախ մեծ ակնկալիքներ են առաջացնում, սակայն, տուփը բացելիս մարդիկ հիասթափվում են՝ ներսում գտնելով չափազանց փոքր քանակի կամ լրիվ այլ տեսքով արտադրանք։

Այս երևույթն աշխարհում անվանում են «մոլորեցնող», որը Հայաստանում չունի հստակ վերահսկողություն։ Հայկական արտադրողները նույնիսկ անունն են սխալ գրում, ընդ որում ոչ թե ուղղագրական սխալ են անում, այլ՝ իմաստային։

Օրինակ՝ «կաթ», «թթվասեր», «պանիր» գրառմամբ ապրանքների մեծ մասը իրականում պարունակում է շատ քիչ կաթնային բաղադրիչ։ Դրանցում հարմարեցված խառնուրդներ են կամ բուսական ճարպեր, որոնք իրականում կաթնային մթերքներ են, սակայն դրանց մեջ բնական կաթի փոխարեն օգտագործվում է կաթի փոշի։

Հայկական արտադրանքի պահածոներից «տուշոնկա»-ն հաճախ անվանվում է «շահովի»։ Եթե բախտդ բերել է՝ ներսում կլինի համապատասխան քանակությամբ միս, եթե ոչ՝ ուրեմն այսօր քո օրը չէր։

Չիփսերը բոլորը գիտեն՝ եթե փաթեթը մեծ և փքված է, ապա չի նշանակում, որ այն քանակությամբ շատ է։

Փաթեթների վրա հաճախ պատկերված են կրեմով լի կրուասաններ, նրբաբլիթներ և այլն։ Երբ նայում ես փաթեթավորումներին՝ միջուկը տեսողականորեն շատ հարուստ, գայթակղիչ տեսք ունի, բայց իրականում դրանք փշրված են, քիչ միջուկով, կամ դրանցում առանց կրեմային միջուկի բլիթներ են։

Իհարկե սա լավ է, քանի որ շաքարը վնաս է մարդու օրգանիզմին, բայց խաբված լինելով հնարավոր չէ առողջությունը փրկել։ Այս երևույթը առկա է ոչ միայն ներմուծված, այլև Հայաստանում արտադրվող խմորեղենների դեպքում։

Համեմատության համար նշենք, որ Ճապոնիան ունի շատ խիստ կանոններ։ Եթե ապրանքի տեսքը կամ չափը չի համապատասխանում փաթեթավորման նկարին, արտադրողը կարող է իրավական պատասխանատվության ենթարկվել։ Շոկոլադների ձևը, չափը, գույնը, նույնիսկ փաթեթի ներսում պարունակվող իրերի անկյունն ու դասավորությունը պետք է 100%-ով համընկնեն նկարի հետ։ Յուրաքանչյուր արտադրանք՝ սկսած կոնֆետից, սոուսից, մինչև պաղպաղակի կամ յոգուրտի խտությունը, ձևը, տեսքը համապատասխանում են նկարին։ Այս ամենն արվում է, որպեսզի սպառողը անակնկալի չգա, ինչպես նաև չհիասթափվի։

ՍԱՏՄ-ն այսքան տարի չի հրապարակել մի դեպք, երբ արտադրողը տուգանվել է՝ փաթեթավորման միջոցով խաբելու համար։ Եվ այս ամենի բացակայության պատճառով՝ արտադրողները սպառողներին մոլորեցնում են ու մեծացնում իրենց վաճառքի ցուցանիշները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում