Արտաքին 1 տարի առաջ - 19:33 05-09-2025

ՌԴ հայտարարությունը զարմանալի և մոլորեցնող է հանրության համար. Ադրբեջանի ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը, որը վերաբերում էր հարձակման հետևանքով խոցված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ինքնաթիռի վթարին առնչվող ապահովագրական վճարումների հարցին, ոչ միայն զարմանալի է, այլև մոլորեցնող է հանրության համար։

Դրա մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«AZAL-ին և ուղևորներին Ռուսաստանում գրանցված ապահովագրական ընկերության կատարած ապահովագրական վճարումները և ինքնաթիռի խոցմանն առնչվող մեր երկրի կողմից Ռուսաստանի կառավարությունից պահանջվող փոխհատուցման հարցը բոլորովին տարբեր թեմաներ են։

Այս ընկերության նշած ապահովագրական վճարումների կազմակերպման գործընթացը շարունակվում է մոտ վեց ամիս։ Ընդհանուր առմամբ, այդ վճարումները կատարվում են բացառապես AZAL ապահովագրական պայմանագրի շրջանակում և ինքնաթիռի և ուղևորների ապահովագրությունից բխող պարտավորությունների կատարումն են։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ վճարումները կատարում է ռուսական ապահովագրական ընկերությունը, նշում ենք, որ ինքնաթիռները սովորաբար ապահովագրվում են համապատասխան միջազգային ապահովագրական ընկերությունների միջոցով։ Սակայն, հաշվի առնելով, որ Ռուսաստանում միջազգային ապահովագրական ընկերություններ չեն գործում, AZAL ինքնաթիռը ապահովագրվել է ռուսական ընկերության միջոցով։

Այսպիսով, ապահովագրական վճարումները Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարության դեմ ներկայացված փոխհատուցման պահանջին հավասարեցնելու փորձերը կոռեկտ չեն։

Բացի դրանից, սխալ է նաև Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի դիրքորոշումը, որը հայտարարել էր, թե այս տարվա հուլիսին Ադրբեջանում 13 ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունը, ենթադրաբար, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն է և որպես հարաբերությունների բարելավման պայման առաջ քաշել է նրանց ազատ արձակումը։

Հայտնի է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է հարձակման հետևանքով խոցված AZAL ինքնաթիռի կործանմամբ և դրան հաջորդած ռուսաստանցի պաշտոնյաների վարքագծով։ Լարվածության լրացուցիչ աղբյուր էին Ռուսաստանում էթնիկ պատկանելության հիման վրա ադրբեջանցիների հետապնդումները, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունը։ Բացի դրանից, Ռուսաստանի տարբեր պետական ​​մարմինների՝ Ադրբեջանի դեմ ուղղված գործունեությունը ևս երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար ազդող գործոն է»,- նշել են Բաքվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում