Ներքին Սպորտ 7 ամիս առաջ - 14:40 10-01-2026

Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք․ Դահուկասպորտի ֆեդերացիայի պատասխանը՝ ԿԳՄՍՆ-ին

Օրեր առաջ Միջազգային դահուկային ֆեդերացիան Tour de Ski-ի ժամանակ տուգանեց դահուկորդ Միքայել Միքայելյանին, որը ելույթի ընթացքում իր մրցակցային հագուստի վրա կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի «Ադրբեջան» գրությունը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն անդրադարձել է Միքայել Միքայելյանի հետ տեղի ունեցած միջադեպին և ԿԳՄՍ-ի նախարար Ժաննա Անդրեասյանի արձագանքին:

Ֆեյբուքյան գրառման մեջ Գագիկ Սարգսյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ-ի հարցումը, որով նախարարությունը պարզաբանում է պահանջել ֆեդերացիայից և իր՝ ֆեդերացիայի նախագահի պատասխանը։

«Ինչպես և խոստացել էի, ներկայացնում եմ ԿԳՄՍՆ հարցումը և մեր պատասխանը:
Հ.Գ.
Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք»,- Ֆեյսբուքում գրել է Գագիկ Սարգսյանը։

ԿԳՄՍ փոխնախարարին ուղղված պատասխանում նշված է․

«Հարգելի՛ տիկին Ավագյան, տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված Tour de Ski-ին պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի Աշխարհի գավաթի փուլերից մեկն է, ինչպես նաև «Ադրբեջան» գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա, և հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից