Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:59 09-01-2026

Հոգևոր հայրեր, դուք սկսում եք ծառայել մի մարդու, որի օրոք Հայաստանը դժբախտացել է. Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գուցե ձեզ վախեցրել են, ճնշել, գուցե շահագրգռել են։

Գուցե վաղուց պահված ոխ ունեք ձեր սրտում` ձեր հոգևոր հոր դեմ։
Գուցե ինչ-որ հանգամանքներ կան, որոնք ձեզ կարևոր են թվում։

Ամեն ինչ մարդկային է։ Վախն էլ է մարդկային, շահն էլ։ Ոխն էլ, երևի։

Բայց Ձեր ծառայությունը հենց այն մեկն է ու ՄԻԱԿԸ մեզ հայտնի բոլոր ծառայություններից, որը մի կողմ է դնում ամենայն մարդկայինը, երկրայինը, մարմնայինը։

Ձեր ծառայությունը, սիրելի հոգևոր հայրեր, վեր է էդ ամենից։ Հակառակ պարագայում ի՞նչ իմաստ ունի այսքան տարվա ձեր նվիրումը։

Դուք, ձեր այս քայլով, մի կողմ եք դնում էն ծառայությունը, որին կոչված եք է՜ն, մեզ անհասանելի վերևներից, ու իջնում-հասնում եք հողեղեն մեկին ծառայելուն։

Դուք սկսում եք ծառայել մարդուն։ Մի կոնկրետ մարդու կամ մարդկանց մի փոքր խմբի, որի օրոք Հայաստանը դժբախտացել է։ Որի օրոք մեր փոքրիկ երկիրը ստացել է չորս պատերազմ, հազարավոր զոհեր, որի օրոք հայաթափվել է Արցախը։

Որը պառակտում ու ցավ է մտցրել մեր երկրի բոլոր անկյուններում, թունավորել է մարդկային կյանքի բոլոր ոլորտները` ընտանիքները դարձնելով միմյանց թշնամի, բաժանելով, որ տիրի։
Հիմա դուք, սիրելի հոգևոր հայրեր, օգնում եք, որ նա բաժանի մեզ։ Մեզ ձեզնից բաժանի, մեզ եկեղեցուց բաժանի, մեզ մեզնից բաժանի։ Ձեզ ձեզնից բաժանի։

Ձեր հոգևոր եղբայրներին բանտարկելով` բանտարկեցին նաև ձեզ, ու նրանց ցավը պիտի լիներ նաև ձե'ր ցավը։

Գիտե՞ք, թե ինչքան ավելի սուր է հիմա ցավը` ձեր այս քայլից հետո։ Մտածե՞լ եք, որ ամեն մեկդ մի դաշույն եք` մեր միասնական սրտին։

Սիրելի հոգևոր հայրեր։ Ես ձեզնից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում։ Ես ազատ եմ ձեզ հետ խոսելու։ Ես խոսում եմ էն մեծ ցավի անունից, որը հիմա զգում են մեր ընդհանուր մարմնի մասերը։
Դուք դաշույն եք մեր` առանց այդ էլ արնահոսող սրտին։ Դուք թիկունքից հարվածող դաշույն եք, քանի որ ձեզնից մենք դա չէինք սպասում, չէ՞ որ ձեզնից պիտի միայն ու միայն մեր վերքի ամոքումը ստանայինք։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի