Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 09-01-2026

Ուրիշ հեքիաթ չունե՞ք պատմելու․ Ժաննա Անդրեասյանը խելքից դուրս ինչ ուզում՝ ասում ա․ հարցում

Նախօրեին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ անդրադառնալով լրագրողի այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Վրաստանի օրինակով Հայաստանում էլ բարձրագույն կրթությունը երբևէ դառնա անվճար, Անդրեասյանը չի բացառել դա։

«Ես պիտի ձեզ ուղղորդեմ՝գնաք, բացեք կարդաք 2022-ի նոյեմբերին ԱԺ կողմից ընդունված «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը», որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետական բուհերում կրթությունը լինելու է առանց վճարի մեր ուսանողների համար, հետևաբար հույսը պետք չի ունենալ, պետք է հետևողական աշխատանք և այդ աշխատանքը մենք անում ենք։ Հետևաբար այն, ինչ դուք հույս եք ասում, մեզ համար ծրագիր է»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ 4 տարուց Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ հույս հայտնեցին, որ դա իրականություն կդառնա։

«Չէ, չկա էդ հնարավորությունը, մարդ ա մի բան ա ասել, չէ չի լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նախարարն ինչ ուզում է, ասում է։ «Ուրիշ հեքիաթ չունե՞ք պատմելու։ Ժաննա Անդրեասյանը խելքից դուրս ինչ ուզում ասում ա»,- ասաց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ միայն ասելը քիչ է։ «Չէ, ոնց հավատամ, բա դասախոսն ինչ պիտի ստանա։ Ասելը քիչ , թող անեն՝ տեսնենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը