Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:55 08-01-2026

Վարչապետը մի լավ նսեմացրեց, ստորացրեց թոշակառուներին 20 հազար դրամի օրինակով. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․

«Եթե թոշակները 20 հազարով էլ բարձրացնենք, միևնույն է, խնդիրները չեն պակասելու, ինչի բարձրացնենք», այսօր ասել է վարչապետը։

Կարծես մարդկանց մասին չի խոսում, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, չկան։ Հատկապես անտանելի էին կենցաղային էժանագին բացատրությունները։ Ուզում էր ասել՝ դուք ում եք պետք, վատ ապրում եք ու շարունակելու եք ավելի վատ ապրել, ձեզանից ինչ օգուտ։

Մի խոսքով, մի լավ նսեմացրեց, ստորացրեց թոշակառուներին 20 հազար դրամի օրինակով։ Ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում։

Հիշում եք, նախորդ անգամ ասում էր էդ ինչ տարիքում եք, որ թոշակի հույսին մնաք, գնացեք բիզնես սկսեք։ Թոշակառուների նկատմամբ ծաղր էր հենց 3 միլիոն դրամ պարգևավճարը պատգամավորներին։ Ինչու 3 միլիոն․ «ինչա նրանք մարդ չեն», իրեն հատուկ ցինիզմով պատասխանեց Ալեն Սիմոնյանը։Նույնիսկ 20 հազարի դեպքում թոշակառուները մարդ չեն։ Նույն մերժողականությամբ սովի մեջ գտնվող արցախցիներին էր ասում՝ գնացեք բադրջան աճեցրեք»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում