Ներքին 7 ամիս առաջ - 10:17 06-01-2026

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Սուրբ Պատարագի ընթացքում Հայկազուն Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, ի մասնավորի նշեց․ «Քրիստոնեությունը, ամեն բանից առաջ, անձնական հավատքի, հոգևոր զգացումի դրսևորում է։ Նախ մենք՝ որպես անհատններ, պետք է դարձի գանք, Աստծուն գտնենք մեր սրտում, դառնանք լույսի որդիներ, լուսավորենք մեր հոգիները, ապա նոր՝ փորձենք մեր օրինակով քարոզել ուրիշներին։ Առանց այս ամենի չի կարող որևէ ժողովուրդ փրկության առաջնորդվել»։

Այնուհետև պատարագիչ Սրբազանը հորդորեց հավատացյալ ժողովրդին՝ իբրև քրիստոնյաներ հիշել աղքատներին ու կարիքավորներին, այցելել հիվանդներին, բանտարկյալներին ու աղոթել նրանց համար։

«Սուրբ Ծնունդը մեզ համար հոգեպես վերափոխվելու, հոգևոր ուրախություն ապրելու և մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է, որպեսզի զորանանք Քրիստոսով, վերահաստատենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ զավակները լինելու մեր կոչումը։ Ձգտենք նմանվել մեր սուրբ հայրերին, հավատարիմ մնանք մեր սրբազան ավանդույթներին, պատրաստ լինենք՝ իբրև քրիստոնյաներ, դիմակայելու ամեն տեսակի դժվարությունների և զորացնելու մեր հավատքը», - եզրափակեց Հայկազուն եպիսկոպոսը։

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ