Ներքին Միտք 9 ամիս առաջ - 16:10 28-12-2025

Փաշինյանը կրկնեց Կարեն Կարապետյանի իմիջային քայլը, սակայն միայն չրխկացնում էր փայտիկները. լրագրող

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը երգ է դարձել։ Նա սոցցանցի իր էջերում հրապարակել է տեսանյութ, որում նվագում է։

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Փաշինյանի նվագելու տեսանյութին.

Նիկոլ Փաշինյանը կրկնեց ժիլետով վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջային քայլը՝ հարվածային գործիքներ նվագելը, սակայն Կարեն Կարապետյանը «նվագում», իսկապես հարվածում էր հարվածային գործիքներին, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն չրխկացնում էր փայտիկները։

Փաշինյանը Երևանում 10 տոկոսից էլ քիչ վարկանիշ ունի, նրա ընտրողները համեմատաբար շատ են այլընտրանքային լրատվության պակաս ունեցող գյուղերում, իսկ գյուղական տարեց ընտրողների համար թմբակահար Նիկոլ Փաշինյանի կերպարը հոգեհարազատ չէ։

Ո՞վ էր խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանին հայտարարելու՝ եթե 10 հազար 400 դրամով բարձրացնենք թոշակառուների թոշակը, նրանք չեն իմանալու, թե այդ գումարը ինչպես ծախսեն։ Նիկոլ Փաշինյանը այդ անհիմն հայտարարությամբ վիրավորեց Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներին, հազարավոր ձայներ կորցրեց։

Նախկինում ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Հայաստանի ընդդիմությունը չի իջեցնում, նրա վարկանիշը իջեցնում է ինքը՝ իր անխոհեմ վարքով՝ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներով ու խոսքերով և պարբերաբար Հայաստանին նոր պահանջներ ներկայացնող, գովերգված կեղծ խաղաղությունը իր հայտարարություներով բացահայտող, պայթեցնող Իլհամ Ալիևը։

Մինչև Աժ ընտրություններ 5,5 ամիս կա, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ գլորվելու տեղ ու ժամանակ ունի։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց