Ներքին 9 ամիս առաջ - 18:52 24-12-2025

Շղթայական ավտովթար-վրաերթ՝ Աբովյանում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում 45-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 57-ամյա Շամիր Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա 49-ամյա Արտակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը բախվել է 35-ամյա Համզա Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ 34-ամյա Պարգև Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրաերթի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը