Ներքին 9 ամիս առաջ - 10:44 23-12-2025

Երևանում Mercedes-ի բեռնախցիկից գողացել են ԱՁ-ի տնօրենի պայուսակը, որում եղել է 32 հազար դոլար, 3․6 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 20-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 55-ամյա Գեղամ Մ․-ն և հայտնել, որ Սասնա Ծռեր 2 փողոցի շենքերից մեկի մոտ նկատել է, որ իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերի գումար և անձնագիր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկաններին տուժածը հայտնել է, որ ինքը տարադրամի փոխանակման կետից էր դուրս եկել և ավտոմեքենայի անվադողը ծակել էին և ինքը վուլկանիզացիա էր կանչել, որից հետո մի կին է իրեն մոտեցել և ասել, որ ավտոմեքենայի բեռնախցիկ ինչ-որ բան են դրել կամ վերցրել, որից հետո ինքը բեռնախցիկը բացել է պայուսակը այնտեղ չի եղել։

Արդեն ոստիկանությունում Գեղամ Մ․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 20։10-ից մինչև նույն օրը ժամը 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Փիրումյան փողոցի «Օլիմպավանի» հարևանությամբ կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից իրեն անհայտ հանգամանքներում գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է 32 հազար դոլար, մոտ 3 մլն 600 հազար դրամ, անձնագիր և բջջային քարտ։

Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցոռումներ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գեղամ Մ․-ն «Գեղամ Մեջլումյան» ԱՁ-ի տնօրենն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը