Ներքին 9 ամիս առաջ - 17:30 22-12-2025

Նիկոլն, ինչպես միշտ, խուսափում է պատասխանատվությունից․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․

«Նիկոլն, ինչպես միշտ, խուսափում է պատասխանատվությունից

Դեկտեմբերի 18-ին վեհարանի վրա իշխանության կողմից կազմակերպած գրոհից առաջ Նիկոլը փորձեց ձեռքերը լվանալ հնարավոր բախումների հետևանքից՝ սլաքներն ուղղելով կոռումպացված, մաֆիոզ տասը եպիսկոպոսների ուղղությամբ։ Գրոհի ժամանակ բախումներն անխուսափելի էին, ինչը և տեղի ունեցավ, բարեբախտաբար՝ այս անգամ առանց արյունի։

Հ․Գ․ 7․5 տարվա իշխանավարման ընթացքում Նիկոլը միայն մեկ անգամ կառավարության վերջին նիստի ժամանակ անձնական պատասխանատվության կրելու մասին խոսեց՝ «խանութը փակելու» հարցով։

Հ․Գ․ Նիկոլն անձնական քմահաճույքները բավարարելու համար պարբերաբար շրջիկ պատարագներ է կազմակերպում՝ պառակտելով եկեղեցին և ժողովրդին, որի ժամանակ հարյուրավոր, երբեմն հազարավոր ոստիկաններ, ԱԱԾ-ի աշխատակիցներ են ուղեկցում՝ ծախսելով հարյուրավոր միլիոն դրամ, փոխարենը, ենթարկվելով Ալիևի պահանջին, կրճատում է բանակի բյուջեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը