Սպորտ 9 ամիս առաջ - 17:36 20-12-2025

Ձանձրալի, երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 5-րդ համար Փեդի Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել նույն քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի մասին։

«Նա ձանձրալի է: Ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով կցանկանար դիտել Արման Ծառուկյանի մենամարտը: Դա իր ընտանիքի մեղքն է, որը թույլ է տվել նրան ողջ կյանքում լինել երեսառած երեխա: Քանի որ նա փող ունի, կարծում է, թե կարող է ամեն ինչի հասնել գումարի միջոցով:

Քեզ ասել են, որ դու պետք է նորից հարթես քո ճանապարհը դեպի տիտղոսը: Դեն Հուկերի նկատմամբ հաղթանակը, որը բացարձակապես չի տիրապետում պարտերում ըմբշամարտին, դա չի ապահովի: Առայժմ ոչ ոքի պետքը չէ Արման Ծառուկյանը»,- Փիմբլեթի խոսքերն է մեջբերում Championship Rounds-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի սկզբին բրիտանացին թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ կանցկացնի ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը