Սպորտ 8 ամիս առաջ - 20:44 10-01-2026

Հույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը վիրավորել է Արման Ծառուկյանին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 5-րդ համարը՝ Փեդի Փիմբլեթը, կոշտ և վիրավորական արտահայտություններով է անդրադարձել իր քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վերջին ելույթներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը UFC-ի շրջանակում հաղթանակ էր տոնել Դեն Հուկերի նկատմամբ, ինչից հետո գրեփլինգի կանոններով գոտեմարտ էր անցկացրել Մեհդի Բայդուլաևի և Շարաբուտդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) դեմ։

MMA Guru-ին տված հարցազրույցում Փիմբլեթը քննադատել է թե՛ Հուկերի, թե՛ Ծառուկյանի գետնի վրա պայքարի հմտությունները․

«Հուկերն այնքան ապաշնորհ է գրեփլինգում, որ նույնիսկ չէր կարողանա պոկել բռնաբարողին իր մոր վրայից։ Իսկ ահա բուն Արմանին քիչ էր մնում խեղդեր Շարա Բուլետը։ Լինելով մաքուր «հարվածային» ոճի մարտիկ՝ Շարան քիչ էր մնում խեղդող հնարքի մեջ գցեր Արմանին»,- նշել է բրիտանացին։

Փիմբլեթը չի սահմանափակվել քննադատությամբ և դաժան մաղթանք է հղել հայ մարտիկին․

«Նախկինում ես ևս հաճախ էի մասնակցում գրեփլինգի մրցումների, սակայն այժմ կենտրոնացած եմ իսկական մենամարտերի վրա։ Արմանը կարող է զբաղվել ինչով ցանկանում է։ Հույս ունեմ, որ նա կկոտրի իր վիզը ըմբշամարտի գոտեմարտի ժամանակ»,- եզրափակել է 31-ամյա մարտիկը։

Փեդի Փիմբլեթը UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչումը կվիճարկի Ջասթին Գեյջիի հետ հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք UFC 324 մրցաշարի շրջանակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում