Մամուլ 9 ամիս առաջ - 08:57 20-12-2025

Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով «մի Գազել» հոգևորականների քաղաքական ակցիան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պարզապես ձախողված էր: Ճիշտ է՝ քպականներն ու նրանց արևմտամետ սատելիտները գլուխ են գովում, թե տասը տիրադավներին, ինչպես հասարակությունը որակել է նրանց, հաջողվեց ընթերցել իրենց պահանջը, սակայն փաստն այն է, որ նրանք դա արեցին հարյուրավոր ուժայիններով ու քպականների «շրջիկ խմբակով» շրջապատված ու իսկույն ճողոպրեցին հայ ժողովրդից:

Մյուս կողմից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ժամերգությանը եկած քաղաքացիների թիվը, ըստ մեր աղբյուրների, լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ին։ Նույնիսկ իշխանական սատելիտների հրապարակած «հաշվարկները», որոնք 3-4 անգամ ուռճացրել են «շրջիկների» քանակն ու առնվազն այդքան նվազեցրել ժամերգությանը մասնակցելու և Հայ Եկեղեցուն սատար կանգնելու եկած քաղաքացիները թիվը, իշխանություններին չեն հանգստացրել:

Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք էլ հիանալի տիրապետում են իրական թվերին, այն է՝ ի աջակցություն Եկեղեցու և Կաթողիկոսի հավաքված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 10 հազար։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից բերված քաղաքացիների թիվը 250-300 էր, որոնք մեծամասամբ ապահովվել էին վարչական ռեսուրսի կիրառմամբ, մասնավորապես, մի քանի հավատարիմ ՏԻՄ ղեկավարների միջամտությամբ։ Գումարած՝ նրանք, որոնք Փաշինյանի հակաեկեղեցական բոլոր «հանրահավաքներին» եկեղեցուց եկեղեցի են վազում: Ու հասկանալի է, որ այդ հատվածն ամբողջ ընթացքում վերածվել էր թափառական շապիտո կրկեսի և անարդյունավետ փորձում էր ակտիվ տեղաշարժերի ու տարբեր սադրանքների միջոցով ուշադրություն գրավել և բազմամարդություն ցույց տալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում