Ներքին 9 ամիս առաջ - 20:12 18-12-2025

ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները Փաշինյանից պահանջում են դադարեցնել Մայր Աթոռի և կաթողիկոսի դեմ իրականացվող հակաիրավական գործողությունները

Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են անհապաղ դադարեցնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող հակաիրավական գործողությունները:

Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտության և մշակույթի հայտնի հայ գործիչների հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնում Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական գործունեության կապակցությամբ` նշելով, որ չի պահպանվում Սահմանադրությունը, խախտվում են Հայ առաքելական եկեղեցու իրավունքները, ոտնահարվում են ժողովրդավարական արժեքները, խղճի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության մասին օրենքները:

«Հոգևորականների, ազգային բարերարի և Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ զավակների կալանավորումները, հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կործանարար հարվածներ են հասցնում ազգի միասնականությանը, շփոթություն և պառակտում են մտցնում հայ հասարակության մեջ», - ասվում է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափմամբ պայմանավորված՝ Արցախի եկեղեցիներն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ փորձությունների առջև, և հայ հասարակությունը պետք է պահպանի հանգստություն և միասնականություն, դրսևորի տոկունություն՝ մերժելով սուտն ու սադրիչ կոչերը, հավատարիմ մնա իր հոգևոր-բարոյական ավանդույթներին և մշակութային արմատներին:

Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին և կողմնակիցներին, հայրենակիցներին հորդորում են դրսևորել վճռականություն և ամուր պահելու հոգևոր ժառանգությունը, ավանդական արժեքներն ու ազգային հիմքերը, որոնց խորհրդանիշը համայն հայությունը համախմբող Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում