Ներքին 8 ամիս առաջ - 13:42 18-12-2025

Շիրակի մարզում ՔՊ-ականները պետաշխատողներին ստիպում են մասնակցել Էջմիածնի հավաքին. ահազանգ

Հանրության լայն շերտերի կողմից տիրադավ անունը ստացած տասը եպիսկոպոսների կողմից այսօր Մայր Աթոռում հայտարարված «հոգևոր» հավաքից առաջ իշխանության ներկայացուցիչները լծվել են գործի, որպեսզի Էջմիածնում հնարավորինս մեծ ներկայություն ապահովեն։

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզում ևս ՔՊ-ականները ձեռքերը ծալած չեն նստել և պետաշխատողներին ստիպում են մասնակցել Էջմիածնի դեմ գրոհին։

ՔՊ-ականները հիմնականում Ախուրյան, Արթիկ և Անի համայնքներում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ կատարում։ Մասնավորապես՝ համայնքապատկան մանկապարտեզների, դպրոցների տնօրեններին են ստիպել մասնակցել և իրենց հետ էլ առնվազն 5 հոգի մարդ բերել։

Oragir.News-ին դիմած քաղաքացին Ախուրյան խոշորացված համայնքի գյուղերից մեկի դպրոցում է աշխատում։ Վերջինս ասում է, որ իրեն իր կամքին հակառակ են տանում Էջմիածին, քանի որ չի ուզում դուրս գալ Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ։

«Ես չեմ ուզում մասնակցել, բայց եթե չգնամ՝ չի բացառվում, որ առիթ կստեղծեն ու կազատեն աշխատանքից։ Ես ոչ ոքի դեմ չեմ, ես ոչ մեկի դեմ կռիվ չունեմ, ներքաշում են մարդկանց նման բաների մեջ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեզ դիմած քաղաքացին, ում անուն-ազգանունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում։

Oragir.News-ին հասել են տեղեկություններ, որ Գյումրիի որոշ դպրոցներում, ինչպես նաև այն պոլիկլինիկաներում, որտեղ տնօրենները ՔՊ-ի կադրերն են, մարդկանց ցուցակագրում են։ Այդ պոլիկլինիկաններն են 1-ին պոլիկլինիկան, 2-րդը, ինչպես նաև «Բեռլին» հիվանդանոցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր Աթոռի վրա սպասվող գրոհին ընդառաջ Շիրակի մարզից ոստիկանական մեծաթիվ ուժեր են տեղափոխել Էջմիածին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած եպիսկոպոսները մարդկանց կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գալ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից