Ներքին 8 ամիս առաջ - 12:12 15-12-2025

ՇՄ նախարար Մաթևոսյանը UNEA-7-ի շրջանակում հանդիպել է ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ

UNEA-7-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել է սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ անդրադառնալով այն ուղղություններին, որոնք պահանջում են հավելյալ ջանքեր։

Կարևորել են գործակցության շարունակականությունը՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կայունության օրակարգի շրջանակում համատեղ նախաձեռնությունների առաջմղման տեսանկյունից։

Առանձին ուշադրություն են դարձրել COP17-ի կազմակերպչական գործընթացին։ Քննարկել են սպասվող աշխատանքների հիմնական փուլերը, նախապատրաստական առաջնահերթությունները և այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել գործընթացի արդյունավետ, թափանցիկ և համակարգված ընթացք։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել գործընկերների լայն ներգրավվածությամբ, աշխատանքային հստակ օրակարգով և ժամանակացույցի պահպանմամբ։

Հաստատեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները վերածելու կոնկրետ գործողությունների և ամրապնդելով համատեղ ջանքերը՝ շրջակա միջավայրի պաշտպանության, կայուն զարգացման և ռեսուրսների պատասխանատու կառավարման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան