Արտաքին 8 ամիս առաջ - 17:22 14-12-2025

Պուտինն ու Էրդողանը բանակցությունների ընթացքում քննարկել են շատ զգայուն թեմաներ․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքմենստանում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են շատ զգայուն թեմաներ:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Բնականաբար շատ զգայուն թեմաներ են քննարկվում, նման քննարկումների ժամանակ, որպես կանոն, շատ դժվար է վերահսկել ժամանակը»,- Պուտինի և Էրդողանի բանակցությունների ժամանակ ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի հեռուստալրագրող Պավել Զարուբինին:

ՌԴ և Թուրքիայի նախագահները բանակցություններն անցկացրել են դեկտեմբերի 12-ին Աշխաբադում:

Ամենից շատ դիտված