Ներքին Միտք 9 ամիս առաջ - 15:20 14-12-2025

Դուք երբեք չեք կարող ունենալ հեղինակություն 60-ն անց տարիքի մարդուն ճիպոտահարելու ցանկությամբ. իրավապաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Իրեն մտավորական համարող (հագուկապով էլ եք դա մեզ թելադրում), տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի առաջարկած պատժատեսակը՝ գանահարումը Միքայել Արքեպիսկոպոս Սրբազանին նսեմացնելու, արժեզրկելու, նաև հանրային ծաղրանքի ենթարկելու ցանկություն է․ «ամբախ-զամբախ խոսելու համար մեկ անգամ 10 ճիպոտ, մեկ անգամ 15 ճիպոտ, մյուս անգամ հրապարակային․․․»։

Վերջինը ակնհայտորեն կզվարճացներ այսպես կոչված վերևներին։ Ռեժիսորը սա պատահական չի ասում։ Խղճի բանտարկյալ Միքայել Սրբազանի անառարկելի հեղինակությունը, անկոտրում ոգին, սերը նրա նկատմամբ, շատերին է հունից հանում։ Իրենք էլ են ուզում ստանալ հանրության սերն ու հեղինակությունը, միայն իշխանության «սերը» նրանց չի բավարարում, բայց հայտնի է, այս երկուսը համատեղելի չեն լինում։

Ասում են՝ Ռուբեն Բաբայանի արձանը կա տիկնիկային թատրոնի տարածքում կենդանության օրոք։ Թվում է, թե էլ ինչ է պետք այս մարդուն, բայց հենց իրենք լավ գիտեն իրենց պակասների մասին, հատկապես Սրբազանի հետ համեմատությամբ, և լավ գիտեն, որ դեռ շատ են կորցնելու, բայց գայթակղություններին դիմակայելը հեշտ չէ։

Դուք երբեք չեք կարող ունենալ հեղինակություն բռնության նոր մեթոդներ առաջ քաշելով, 60-ն անց տարիքի մարդուն ճիպոտահարելու ցանկությամբ։ Սա ձեր ընտրությունն է: Ու էլի բերեմ Դոստոևսկու խոսքերը․ «Եղիր մարդ մարդկանց մեջ , մնա մարդ տառապանքի մեջ»։ Իսկ դուք գիտեք ինչ բան է տառապանքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում