Ներքին 8 ամիս առաջ - 20:11 12-12-2025

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Հրազդանի, Արագածի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: