Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:26 12-12-2025

Ոգևորված եմ մեր երիտասարդների խիզախ գաղափարներով. միշտ պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր ազգանվեր նախաձեռնության. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջի գրառումը՝ կից տեսանյութով.

Ամփոփելով «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում հայտարարված մրցույթը՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Երևանի, Հայաստանի բոլոր մարզերի և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։

Ոգևորված եմ մեր երիտասարդների խիզախ և հետաքրքիր գաղափարներով։ Բոլորին միավորում է նույն ձգտումը՝ ունենալ արդար ու ժամանակակից պետություն։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք թույլ կտան նրանց գաղափարները վերածել իրական ծրագրերի։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած մեր տղաներին։ Մենք արդեն ստեղծել ենք ամուր և ազնիվ ընկերության հիմքերը։

Ինչպես երեկ հայտարարել եմ, որևէ լավ գաղափար չի անտեսվելու։ Դրանք ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում, իսկ հեղինակները ստանալու են հնարավորություն անձամբ մասնակցելու աշխատանքներին։

Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ։ Վստահ եմ, որ անհնարինը պարզապես ավելի մեծ ջանք է պահանջում, և ես միշտ պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր ազգանվեր նախաձեռնության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը