Ներքին 2 տարի առաջ - 12:40 14-05-2024

Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան

Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից: Աննկարագրելի էր մթնոլորտը, որին ես ականատես եղա. ինչքան լուսավոր, պայծառ ու կարգին երիտասարդներ էին, որոնք անկախ իրենց բաժին հասած դժվարություններից` լավատեսությամբ են նայում ապագային, սրտացավ ու մտահոգ են մեր հայրենիքի ճակատագրով, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Անկեղծ եմ ասում, իմ սպասելիքներից ավելին էր։ Ես և՛ հուզված էի, և՛ հպարտ, և՛ ինձ զգում էի ավելի պարտավորված՝ անել ավելին մեր երիտասարդների, մեր պետության համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր թիմակիցներին, որոնք կազմակերպչական ահռելի աշխատանքներ էին իրականացրել, որպեսզի եռօրյա ֆորումն անցնի անթերի: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բանախոսներին, (Աշոտ Ղուլյան, Անաիս Սարդարյան, Միքայել Մելքումյան, Թովմաս Առաքել, Վահագն Մելիքյան, Արտակ Բեգլարյան, Միկա Բադալյան, Արման Աբովյան, Նազիկ Ավդալյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Վաղինակ Գալստյան, Արթուր Խաչենց, Վիտյա Յարամիշյան, Ռաֆայել Աբրահամյան), ովքեր դասախոսությունների, անմիջական շփումների, զրույցների, խաղերի միջոցով կարևոր գիտելիքներ, մտքեր, և հմտություններ փոխանցեցին մեր երիտասարդներին:

Տեսնելով հաջողված այս ձևաչափի արդյունավետությունը` առաջարկում եմ մասնակիցներին և կազմակերպիչներին՝ քննարկել և ինձ ներկայացնել ֆորումի շարունակականության տարբերակները։ Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել: Ես այդ ֆորումից հեռացել եմ մեկ հստակ համոզմամբ՝ մեր պետությունն ուղղելու է իր մեջքը։

Աստված պահապա´ն մեզ՝ բոլորիս»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում