Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 21:42 11-12-2025

Ես շատ հանգիստ եմ, կոմպրոմատներ չկան, որոնցով կսպառնան ինձ. Նարեկ Սրբազան

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ իշխանությունը «կոմպրոմատային» ճնշումներ է գործադրում հոգևորականների նկատմամբ։ Իշխանության կողմն անցած և Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած հոգևորականները կանգնելով վարկաբեկման և քրեական հետապնդման վտանգի առաջ, միացել են վարչապետի կողմից ձևավորված եպիսկոպոսների խմբին։ Չնայած իշխանության ճնշումներին Շիրակի թեմի քահանաները չեն ընկրկում։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի քահանաները թեմի տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի գլխավորությամբ կիրակի օրը հրաժարվել են զեղչել Գարեգին Երկրորդի անունը և Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունը։

Oragir.News-ը Շիրակի թեմի տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք կիրակի օրվա «պատարագից» հետո ճնշումներ, հետապնդումներ եղել են։

Նարեկ Սրբազանը հայտարարեց. «Ես շատ հանգիստ եմ, կոմպրոմատներ չկան, որոնցով կսպառնան ինձ։ Ինձ ոչ ոք չի սպառնացել»։

Նարեկ եպիսկոպոս Ավագյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ կարծիքի է Փաշինյանի այն հայտարարության հետ, որով Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55 բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ «Քաղաքական հարցերի մեջ չեմ մտնում, ինձ համար ընդունելի չէ»,- եզրափակում է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը