Մամուլ 9 ամիս առաջ - 08:26 10-12-2025

Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» Աննա Վարդապետյանը. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քաղաքագետ Միհրան Հակոբյանի ծեծի պատ­մու­թյունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, եւ դրվի նրա պաշտոնանկության հարցը։ Բանն այն է, որ ամենատարածված վարկածն այն է, որ Հակոբյանին ծեծի են ենթարկել վերջերս արված, ապա ջնջված մի գրառման համար, որ ԱԱԾ ամուրի տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ու ամուսնացած Աննա Վարդապետյանը սիրային կապի մեջ են։

Բանն այն է, որ ՔՊ-ում վաղուց են դժգոհ գլխավոր դատախազի գործունեությունից, նաեւ քննարկում են բարձրաստիճան այս պաշտոնյաների կապը եւ հնարավոր է այս պատմությունից օգտվեն, ու դրվի նրա պաշտոնանկության հարցը: Մանավանդ, որ Եկեղեցու դեմ իրականացվող արշավանքների ընթացքում Փաշինյանը թիմին հորդորել է կարգի բերել իրենց ամուսնական հարաբերությունները, դադարեցնել արտամուսնական կապերը, որպեսզի կուսակրոնության ուխտը խախտելու քողի տակ ընթացող այս արշավը չդառնա ավելի խոցելի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը