Արտաքին 10 ամիս առաջ - 22:25 09-12-2025

Թուրքիան և Հունգարիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են տնտեսական ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հարցը։

Նշենք, որ երկու երկրների առևտրի ծավալը հասնում է 6 մլրդ դոլարի և երկրները մտադիր են այն հասցնել 10 մլրդ դոլարի։

Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 16 համաձայնագիր։
Համաձայնագրերը վերաբերում են հաղորդակցության, անվտանգության, ռազմարդյունաբերության,արդյունաբերության և տեխնոլոգիաների, տրանսպորտի և ենթակառուցվածքների, առևտրի, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում