Մամուլ 10 ամիս առաջ - 08:32 06-12-2025

Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Երբ ոչ մեկ անգամ փորձագետները նշում էին, թե առաջիկա ընտրություններում Արևմուտքը (ԵՄ-ն) և Փաշինյանը ուզում են Հայաստանը տանել, այսպես կոչված, «Մոլդովայի օրինակով», թվում էր, թե մի փոքր չափազանցնում են: Պարզվում է՝ ոչ:

Ավելին, դրա մասին արդեն բացահայտ է հայտարարվում, օրինակ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից: Մասնավորապես, Փաշինյանի կառավարությանը 15 միլիոն եվրո հատկացնելու մասին հայտնելով՝ նա օրերս շեշտել է, որ Հայաստանը լուրջ հիբրիդային մարտահրավերների առջև է կանգնած, «Ռուսաստանը արդեն իսկ սրում է ապատեղեկատվական արշավները Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»: Բառացի Կալասն ասաց. «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեղակայվել էին Մոլդովայում, և որոնք ակտիվ են եղել այնտեղ, ուստի «գործնական ծրագիրը» նույնական է: Մեր ֆինանսավորումը կներառի նաև արտաքին միջամտության հայտնաբերումը, վերլուծությունը և արձագանքը»:

Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Դե, Ռուսաստանի անվան հիշատակումը, հասկանում եք, շղարշ է, հատուկ է արվում. փաստացի, Արևմուտքն արդեն լրիվ «բաց» է խաղում՝ հասկացնելով, որ ամեն գնով, ցանկացած բռնաճնշումներով թույլ չի տալու, որ հայ ժողովուրդն ազատվի փաշինյանական բռնատիրական ռեժիմից: Արևմուտքը բաց հայտարարում է, որ Մոլդովայի օրինակով պատրաստ են ծայրահեղ միջոցների, այն է՝ լռեցնել մարդկանց, փակել կուսակցություններ, թույլ չտալ քաղաքական ուժերի գրանցումներ՝ ընտրություններին մասնակցելու համար:

Պատրաստ են փակել լրատվամիջոցներ, կալանավորել ու բանտարկել հազարավորների: Ու, ահա, այդ բոլոր հակաժողովրդավարական միջոցների համար ՔՊ-ի իշխանությանը 15 միլիոն եվրո են տալիս: Մի խոսքով՝ «Ժողովրդավարությանն աջակցելու» անվան տակ՝ հակաժողովրդավարությանն աջակցելու համար:

Ի դեպ, թեման շարունակել է նաև Եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը՝ նշելով, թե մի 5 միլիոն եվրո էլ իրենք են հատկացնելու: «Տարածաշրջանային համագործակցության ակտիվացմանը և քաղաքացիական հասարակությանն աջակցելու, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում, ինչպես նաև ապատեղեկատվության բացահայտման, վերահսկման և դրա դեմ պայքարի համար»: Հասկանալի է, չէ՞, մեսիջը: Չնայած՝ սա ոչ թե մեսիջ, այլ նախազգուշական «զանգ» է:

Պատրանքներ չարժե ունենալ. Կալասին, Կոսին ու մյուսներին ո՛չ Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրում, ո՛չ էլ Հայաստանը: Նրանք կոնկրետ շահեր են հետապնդում, պարզապես հիմա Փաշինյանն այդ շահերն առաջ է մղում Հայաստանի հաշվին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի