Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:02 01-12-2025

Մեր նորագույն պատմության ամենաանկյունաքարային որոշումն էր հռչակել ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորումը. այն կյանքի կոչել է պետք

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյնաի ֆեյսբուքյան գրառումը.

Ընդհանուր մեդիաաղմուկի մեջ թշնամու հերթական՝ սիմվոլիզմով օծուն հաղթանակը։
Այսօր ավարտեց ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակումը։

Ճիշտ այն օրը, երբ դրանից 36 տարի առաջ՝ 1989-ի դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ ընդունեցին մեր նորագույն պատմության մեջ թերևս ամենաանկյունաքարային որոշումը՝ հռչակելով ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորումը։

Եթե մենք մնանք որպես պետություն և լինենք առհասարակ, այս որոշումը, «Մինսկի խմբերով» կլինի, թե առանց դրանց, կյանքի կոչել է պետք, կյանքի կոչելուց հետո էլ՝ տեր լինել, եթե, իհարկե, ուզում ենք շարունակել լինել ու լինել արժանապատվորեն, ոչ թե էսօրվա պես․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը