Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:29 30-11-2025

Իշխանությունը մտնում է Մայր Աթոռ. այս զարգացումը պարունակում է խորքային սպառնալիքներ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Իշխանությունը մտնում է Մայր Աթոռ

Նիկոլ Փաշինյանի հետ օրերս հանդիպած ՀԱԵ 10 եպիսկոպոսների ստորագրությամբ այսօր տարածված հայտարարությունը, իր լեզվամտածողությամբ, կառուցվածքային մոտեցումով և կիրառված եզրույթներով, ակնհայտորեն դուրս է գալիս Հայ Առաքելական Եկեղեցու ավանդական խոսույթի սահմաններից։

Փաստաթուղթը կրում է աշխարհիկ քաղաքական դիսկուրսի շեշտված ազդեցություն, ինչը հիմնավոր եզրակացություն է տալիս այն դիտարկել ոչ թե ինքնուրույն հոգևորական նախաձեռնություն, այլ իշխանության ներգործության արդյունք։

Տեքստի առանցքային դրույթներից մեկը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «սթափ գնահատելու» և «ցնցումներ չառաջացնելու» կոչը, ըստ էության վերահաստատում է Վեհափառի լեգիտիմության քաղաքականացված հարցադրումը։

Նման ձևակերպումները չեն բխում Եկեղեցու ներքին կառավարման պատմական ու կանոնական տրամաբանությունից և ամբողջությամբ համընկնում են իշխանության վերջին ամիսների քաղաքական հռետորաբանության առաջնային շեշտադրումներին։

Հայտարարության տեքստում օգտագործված տերմինաբանությունը հոգևոր խոսույթի համար օտար է և չի տեղավորվում եկեղեցական լեզվամտածողության նորմատիվ համակարգում։

Հատկանշական է նաև հայտարարության հրապարակման առաջնային հարթակը․ փաստաթուղթը շրջանառվել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցում։

Այս հանգամանքը էականորեն նվազեցնում է հայտարարության եկեղեցական ինքնաբուխ տեսքով ձևավորման հավանականությունը և հիմնավոր կերպով ամրապնդում համոզումը, որ տեքստը մշակվել է ոչ թե թեմական կառույցներում, այլ իշխանական կաբինետներում, իսկ ստորագրած եպիսկոպոսների մասնակցությունը ունեցել է ձևական բնույթ։

Ստեղծված իրավիճակը չի կարող ընկալվել որպես հերթական ներհոգևորական տարաձայնություն։

Տեղի ունեցողը պետական–քաղաքական միջամտության ինստիտուցիոնալ դրսևորում է, որի նպատակը Մայր Աթոռի ներքին կառավարման գործընթացների վրա ազդեցություն գործադրելն է՝ ներառյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտի շարունակականության հարցը։

Այս զարգացումը պարունակում է խորքային սպառնալիքներ՝

● Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությանը,

● ազգային–հոգևոր ինքնությանը։

Այս ամենը հակասում է ժողովրդավարական պետության և ինքնավար եկեղեցու հարաբերությունների միջազգային ընդունված չափանիշներին և վտանգում է հոգևոր ու պետական իշխանությունների տարանջատման կենսական սկզբունքը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է