Միտք Ներքին 10 ամիս առաջ - 12:04 28-11-2025

Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները․ Վահե Հովհաննիսյան

Դաշինք՝ ընդդեմ պետական ու ազգային ինքնաչեղարկման։ Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Դաշինք՝ ընդդեմ պետական ու ազգային ինքնաչեղարկման․

Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները (երեկվանից՝ ավելի ցայտուն կերպով)։ Հանրային դաշինք՝ ոչ թե ցուցակների, մանդատների, շեֆերի շուրջ, այլ՝ ներքին համոզմունքների ու պատկերացումների։ Ու սա է ունակ փոխելու մթնոլորտը և բեկանելու տարբեր անառողջ կաբինետներում գրվող սցենարները։

Այս դաշինքը չի պահանջում ո´չ ստորագրություն, ո´չ փող, ո´չ դրսի աջակցություն, ոչ «լիդերների» համաձայնություն։ Սա տասնյակ հազարավոր մարդկանց համոզմունքների դաշինքն է՝ մարդկանց, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում։

Մենք, որպես պետություն և որպես ազգ, գնում ենք ԻՆՔՆԱՉԵՂԱՐԿՄԱՆ։

Գիտակից մարդկանց դաշինքի նպատակը սա թույլ չտալն է։ Չգրված կարգախոսն էլ շատ պարզ է. ո՞նց ենք մենք ապրելու, ո՞նց են մեր երեխաները ապրելու այս երկրում։

Իմ խորին համոզմամբ (և վստահ եմ՝ շատ շատերի), Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում այլևս հնարավոր չէ։ Ճիշտ ճանապարհն այս մասին ազնվորեն խոսելն է։ Շատ բաներ, և առաջին հերթին՝ ներքին արժեքներ և համակեցության կանոններ, զրոյից պետք է մշակվեն։

Մարդկային ռեսուրս հաստատ ունենք. տասնյակ հազարավոր զուսպ, կարգին մարդիկ՝ բոլոր ոլորտների լավ մասնագետներ, փայլուն հոգևորականներ, կարգին բանտարկվածներ։ Ու սա ստեղծում է պայքարի նոր բովանդակություն։

Այս անարժանապատվության ՁԻԱՎ-ից պետք է դուրս գալ։ Այս մթնոլորտում հնարավոր չէ ապրել։ Մեզ արդեն հոգնեցրել են իրենց փողի հինունոր գերիները, մեր հոգիները թալանողները, անհայրենիքները, անարժանապատվությունն ու անասնականությունը որպես նորմալ կենսամիջավայր ընդունողները։

Մեզ ուզում են համոզել, որ մենք հենց սա ենք՝ անունակ որոճողներ։ Բայց իրականությունն այլ է։

Ի վերջո, կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք սա չեն հանդուրժում, կան հարյուրավոր հանրային սկզբունքային գործիչներ, ի վերջո՝ կա Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի և այլոց օրինակը, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհողության, կա Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը սրանցից բոլորից շատ փող ուներ, բայց ուներ գաղափարներ ու չդարձավ փողի գերին, կա փայլուն (հետապնդվող) հոգևորականության օրինակ։

Տասնյակ հազարավոր ընտանիքների միավորող լուրջ բաներ կան, անսասան սկզբունքներ, արժեքներ։ Սա է հաջողության, վերածննդի պոտենցիալը։ Իսկ կոնֆորմիստների քանակից պետք չէ վախենալ. նրանք միշտ անմռունչ գնում են ուժի կողմը։ Ուրեմն պետք է ուժեղանալ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը