Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 10:01 28-11-2025

«Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը անչափահասին ծեծելու դաժան տեսանյութի հերոսներից մեկի հայրն է

Իրավաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ անչափահասները դաժան ծեծի են ենթարկում իրենց հասակակցին․

«ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԸ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹ ԴԱՍՏԻԱՐԱԿՈ՞Ղ...... Ինչպե՞ս....

Լուսանկարում պատկերված անձը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն է, ով անչափահասների կողմից մեկ այլ անչափահասին ծեծելու դաժան տեսանյութի հերոսներից մեկի ՀԱՅՐՆ է: Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին:

Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ ավելի ճիշտ՝ պետք է պայքարի ենթամշակույթի դեմ), այդ ինչ է խոսել տանը կամ ցույց տվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է զարգացել, և ինչո՞ւ է երեխան իր ագրեսիան այդպես դրսևորում: Ավելին, քրեակատարողական ծառայողը ոչ միայն չի սաստել որդուն, այլ բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով սատարել և հաստատ պաշտպանել է որդուն: Այստեղից ծագում է հաջորդ տրամաբանական հարցը՝ արդյոք մեզ պետք են այդպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ.... Ըստ իս՝ միանշանակ ոչ.....»։


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է