Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:17 27-11-2025

Ծնողը պիտի որոշի՝ իր երեխան ինչ դասագրքով անցնի. Սիմեոն Բաբայանը ԿԳՄՍՆ-ին դատի է տվել

Հայոց լեզվի դասագրքերում առկա սխալների և հատկապես Մայրենիի դասագրքի կողային մասում տեղադրված Ադրբեջանի դրոշի պատկերի շուրջ ստեղծված աղմուկի ֆոնին ծնող Սիմեոն Բաբայանը դատական հայց է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դեմ։

Oragir.News-ի հետ զրույցում Սիմեոն Բաբայանը նշեց, որ խոտանված դասագրքերը պետականության հիմքեր են խաթարում, և հայտնաբերվելուց հետո նախարարությունը պարտավոր էր դրանք անմիջապես դուրս բերել շրջանառությունից․

«Դասագրքերը պետականության հիմքերն են։ Երբ հայտնաբերվեց այս խոտանված դասագրքերը, փոխանակ՝ նախարարությունը դրանք հանի, Մայրենիի գրքի վրա Ադրբեջանի դրոշը, որն ամբողջ էջի երկայնքով տարածվում է, շարունակում է մնալ։ Ես նախարարությունից լսեցի, որ դրանք դեռ 3-ից 7 տարի պետք է մնան շրջանառության մեջ»։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ միայն արժեքային ու իրավական է, այլև տնտեսական․

«Խոտանված դասագրքերը նաև ֆինանսական վատնում են։ Դա տնտեսական հանցագործություն է մեր պետական բյուջեի նկատմամբ»։

Բաբայանը պատմեց, որ հարցը լուծելու համար տարբեր մարմնների դիմելուց հետո ստիպված դիմել է վարչական դատարան․

«Ես դիմել եմ քրեական դատարան, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն։ Տեսնելով, որ հարցը լուծում չի ստանում, դիմել եմ վարչական դատարան»։

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, այս գործով դատական նիստ էր նշանակվել դատավոր Զարիկյանի նախագահությամբ․
«Կրկնակի, եռակի կարևոր է, որ պարոն Զարիկյանը ընդունի այն որոշումը, որը լինի արդարության տեսակետից բարձր և պետականամետ։ Պետք է պահպանվեն երեխաների և ծնողների իրավունքները»։

Բաբայանը քննադատում է նախարարի այն հայտարարությունը, թե ծնողը չի կարող որոշել՝ ինչ դասագրքեր օգտագործվեն դպրոցում․

«Տիկին նախարարը ասել է, որ ծնողը չի որոշում, թե ինչ դասագրքերով պետք է դասավանդվի։ Բայց ծնողը պիտի որոշի։ Եթե ծնողը ակադեմիկոս է, գիտությունների թեկնածու, դոկտոր՝ ինչո՞ւ չպիտի որոշի։ Ծնողն է որոշողը»։

Նա նաև ընդգծեց, որ նախարարից պահանջելու է դատարան գալ և անձամբ պատասխան տալ․

«Ես հրավիրել եմ տիկին նախարարին, որ պատասխան տա ոչ միայն իր ասածի, այլև արածի և անգործության համար։ Բայց, երևում է, ինքը իրավաբան է ուղարկել, որը պաշտպանելու է ոչ թե երեխաների շահերը, այլ նախարարի շահերը»։

Հշեցնենք, որ Սիմեոն Բաբայանի դատական հայցը վերաբերում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում շրջանառվող խոտանված դասագրքերին, և մասնավորապես՝ Մայրենիի դասագրքի վրա առկա Ադրբեջանի դրոշի հեռացման պահանջին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը