Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 10:33 27-11-2025

«Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ նման դիրքորոշում կարող է արտահայտել Ադրբեջանի քաղաքականությունից հասկացող մարդը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ քաղաքական դաշտում առաջնորդության հայտ ներկայացրած նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսում հնչած բազմաթիվ մտքերից ուզում եմ առանձնացնել հատկապես մեկը, որը ինձ համար առանձնահատուկ հետաքրքրքական էր։

Նա ասուլիսում «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հարցին պատասխանել էր․ «Խաղաղության պայմանագիրը կստորագրեմ, բայց առաջինը թող Ադրբեջանի նախագահը ստորագրի»։ Նա նաև նշել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն չի փոխելու։ Բացի այդ, ասել էր․ «Մենք պետք է ԱՄՆ-ի պես հզոր երկրի միջնորդական առաքելությունն այնպես օգտագործենք, որ ծառայի մեր երկրի շահերին, ոչ թե մսխենք, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը»։

Անկեղծ կասեմ՝ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ նման հստակ դիրքորոշում կարող է արտահայտել Ադրբեջանի քաղաքականությունից հասկացող մարդը։ Այն, որ Թաթոյանը շատ պրոֆեսիոնալ կերպով հասկանում է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, նորություն չէ։ Բայց որպես քաղաքական հայտ ներկայացրած մարդ՝ նա շատ կարևոր հայտարարություն է անում՝ հոյակապ իմանալով, որ Ալիևը երբեք այդ թուղթը չի ստորագրի։

Վերջին երեք տարիներին ես համառորեն ու փաստական կերպով փորձում էի նաև ընդդիմադիր դաշտին ցույց տալ, որ պետք չի կռիվ տալ այդ պայմանագրի հետ․ դա չի ստորագրվելու, բայց իրենք անգամ նախաստորագրումից հետո են կռվում մի թղթի հետ, որը Ալիևը երբեք չի ստորագրելու։ Բավական է տեսնել Բաքվի զավթողական ծրագրերը, և միանգամից պարզ կդառնա, որ խնդիրները բոլորովին այլ դաշտում են։ Իսկ այդ թղթի դեմ անիմաստ տեղը պայքարողները պիտակավորվում են որպես «խաղաղության ընդդիմադիրներ»։

ԱՄՆ միջնորդության թեման ևս կարևոր է, և ես լիովին կիսում եմ այն կարծիքը, որ ներկայիս իշխանությունը փաստացի մսխում է այս միջնորդությունը, մինչդեռ կարելի է դրանից օգուտներ քաղել։ Ինքս բազմիցս գրել եմ դրա մասին։

Թաթոյանը նաև բանավեճի հրավիրեց ներկայիս ղեկավարին։ Վստահ եմ՝ վերջինս չի գնա, քանի որ իրեն որևէ բովանդակային քննարկում պետք չէ, իր համար ձեռնտու խաղը նախկին–ներկա խաղն է, դրանից դուրս ոչ ուզում է խաղալ, ոչ էլ կարող է։ Իսկ այս խաղի շարունակությունը ամենամեծ վնասն է հասցնում Հայաստանին։

Ինչևէ, առաջարկում եմ Թաթոյանի ասուլիսը լսել ամբողջությամբ։ Ինձ հետաքրքիր կլինի իմանալ իմ էջին հետևորդների կարծիքը, քանի որ իմ վերլուծություններին խելացի ու գիտակից մարդիկ են մեծամասամբ հետևում, որոնք իմ հետ միասին՝ որպես սրտացավ քաղաքացիներ՝ լուծումների են սպասում։ Խնդրում եմ կարծիք գրելիս լինել բովանդակային՝ առանց ավելորդ պիտակավորումների և վիրավորանքների»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի