Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:41 26-11-2025

Ռազմարդյունաբերության տարի են հայտարարում, բայց բյուջեով հատկացված 5.7 մլրդ դրամից 3.2 մլրդ են կրճատում. ո՞ւմ եք էշի տեղ դնում. Քերոբյան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կառավարական շենքերում տեղավորված խմբավորումը նոյեմբերի 20-ի 1641 համարով «որոշում» է կայացրել, որով ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը պետական բյուջեով հատկացված 5.7 մլրդ դրամից 3.2 մլրդ դրամ է կրճատել, որից` 1.8 մլրդ ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ, 1.4 մլրդ փորձանմուշների արտադրություն:

Նույն «որոշումով» 3.8 մլրդ դրամ էլ կրճատվել է ՏՏ ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրից: Նկարը կցել եմ:



Ստերի մեջ թաղված խմբավորման պարագլուխը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ 2025-ը ռազմարդյունաբերության տարի են հայտարարել, իսկ դրա մյուս անդամները այս տարվա մարտ ամսին այս ծրագրերի կատարմանը «նպաստող որոշումների» նախագծերը հիմնավորում էին կարգավորումների բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:

Այդ ժամանակ հարցազրույցներումս անդրադարձել եմ և այդ ստախոսությանը, և սրանց կողմից ռազմարդյունաբերությունը զարգացնելու ցանկության բացակայությանը, և իրենց անգործությանը օրինական տեսք տալու վատ թաքցված խարդախություններին:

Այս նույն որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում: Եթե միայն ԱԱՀ-ն հաշվենք, 576 մլն դրամով պակաս հարկ է ձևավորվում ռազմարդյունաբերության զարգացման ծախսերի կրճատումից, եթե դրան գումարենք աշխատանքների կատարման ընթացքում ձևավորված եկամուտները և շահույթները, 1 միլիարդը կանցնի:

Ում եք էշի տեղ դրել?

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է