Արտաքին 10 ամիս առաջ - 23:08 23-11-2025

Իսրայելն Ուկրաինայում նոր դեսպան է նշանակել

Իսրայելը տասը նոր դեսպան է նշանակել։ Ինչպես հայտնի է դարձել կիրակի՝ նոյեմբերի 23-ին, Ուկրաինայում դեսպանությունը կգլխավորի Ռոի Ռոզենբլիտը, հայտնում է «Вести»-ն։

Նա կփոխարինի Կիևում դիվանագիտական ներկայացուցչության ներկայիս ղեկավար Միխայիլ Բրոդսկուն։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, նա նոր նշանակում կստանա։ Միխայիլ Բրոդսկին Ուկրաինայում Իսրայելի դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին։ Նրա թեկնածությունը հաստատել էր Նաֆթալի Բենեթի կառավարությունը։

Ռոի Ռոզենբլիտի աշխատանքային կենսագրությունը ներառում է համատեղությամբ դեսպանի աշխատանքը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետություններում, ինչպես նաև Սենեգալում Իսրայելի դիվանագիտական առաքելության ղեկավարի, իսկ ավելի վաղ՝ Մոսկվայում և Կահիրեում Իսրայելի դեսպանություններում խորհրդականի պաշտոնները։

Ռոի Ռոզենբլիտը ծնվել է Գինեգար կիբուցում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Երուսաղեմի մերձակայքում գտնվող Հար Գիլո ավան։ Նա ավարտել է Եբրայական համալսարանը՝ «լեզվաբանություն», «արաբերեն և գրականություն», ինչպես նաև «պետական քաղաքականություն» մասնագիտություններով։

ՑԱՀԱԼ-ում ծառայությունից հետո՝ 1994 թվականին, ընդունվել է արտաքին գործերի նախարարության դիվանագետների պատրաստման դասընթաց։ Դիվանագիտական ծառայության շրջանակում նա աշխատել է որպես Սաուդյան Արաբիայի, Պարսից ծոցի երկրների և Եմենի հարցերով հետազոտող, այնուհետև պաշտոններ է զբաղեցրել Մասկատում (Օման) Իսրայելի ներկայացուցչությունում, Մոսկվայի դեսպանատանը և ԱԳՆ տնտեսական վարչությունում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի