Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:43 21-11-2025

Գույնզգույն աղբամանների խաբկանքը. Երևանում աղբի տեսակավորումը ձևական բնույթ է կրում

Երևանի բնակիչները շարունակում են անտեսել աղբի տեսակավորման մշակույթը: Հատուկ մակնշված աղբամանները, որոնք պետք է ծառայեին պլաստիկի, թղթի, ապակու և այլ նյութերի տեսակավորմանը, կամ սխալ են օգտագործվում, կամ ընդհանրապես տեղադրված չեն այն տարածքներում, որտեղ դրանց կարիքը առավել շատ կա։

Մեր տեսախցիկը ֆիքսել է այն, ինչ կրկնվում է ամեն օր․ քաղաքացիները պլաստիկ շշերը նետում են թղթի համար նախատեսված աղբամանի մեջ, ապակին՝ մետաղի, իսկ խառը կենցաղային աղբը՝ բոլորը հերթով։ Շատերը կամ չեն կարդում ցուցանակները, կամ պարզապես անտեսում են դրանք՝ վստահ լինելով, որ դրանից «ոչինչ չի փոխվելու»։

Խնդիրը, սակայն, միայն քաղաքացիների վարքագծով պայմանավորված չէ։ Հետաքրքրական ու մտահոգիչ է, որ քաղաքային իշխանությունները ներդրել են գումար, գնել են տեսակավորման համար նախատեսված աղբամաններ, բայց դրանք տեղադրվել են միայն սահմանափակ վայրերում։ Քաղաքի մեծ մասում նման աղբամաններ ընդհանրապես չկան, ինչի հետևանքով տեսակավորման գաղափարը չի դառնում համատարած մշակույթ։

Ավելին՝ քաղաքապետարանը հաճախ ներկայացնում է տեսակավորման համակարգը որպես հաջողված նախագիծ, սակայն գործնականում չկան հստակ կանոններ, աշխատանք, կամ վերահսկողություն, որը կստիպեր մարդկանց հետևել այդ կանոններին։

Հասարակության շրջանում տարածված է նաև մեկ այլ լուրջ կասկած․ նույնիսկ եթե քաղաքացիները փորձեն տեսակավորել, արդյո՞ք այդ աղբը վերջում առանձին է հավաքվում, որովհետև այլ աղբատար մեքենաներ թերևս չկան քաղաքում:

Թեև քաղաքային իշխանությունները հրապարակային հայտարարություններով շեշտում են տեսակավորման կարևորությունը, բայց մարդիկ պնդում են, որ հաճախ նույն աղբատար մեքենան հավաքում է բոլոր աղբամանների պարունակությունը՝ խառնելով թուղթը, պլաստիկը և խառը աղբը մեկ ընդհանուր զանգվածի մեջ։

Եվրոպայում, որտեղից Հայաստանը փաստացի ներմուծել է այս գաղափարը, նման խախտումները են ոչ միայն անընդունելի են, այլև պատժելի։ Ֆրանսիայում, Բելգիայում, Դանիայում և մի շարք այլ երկրներում աղբը սխալ աղբամանների մեջ նետելը համարվում է վարչական խախտում։

Տուգանքները հասնում են 30-ից մինչև 250 եվրո, իսկ վերահսկողությունն իրականացնում են հատուկ ծառայություններ։ Քաղաքացիները գիտեն՝ սխալ տեսակավորումը վնաս է թե բնությանը, թե սեփական գրպանին։ Հայաստանում վերահսկողություն գրեթե չկա։

Արդյունքում՝ միլիոնավոր դրամներով ստեղծված ենթակառուցվածքը լիարժեք չի աշխատում։ Վերամշակման կետերը հաճախ ստիպված են ամբողջ նյութը նետել ընդհանուր աղբի մեջ, որովհետև սխալ տեսակավորված աղբը վերամշակման ենթակա չէ։

Մինչ քաղաքապետարանը շարունակում է PR-ի մակարդակում ներկայացնել տեսակավորման «առաջընթացը», փաստը մնում է փաստ․ առանց հստակ կանոնների, վերահսկողության, կրթական նախաձեռնությունների և թափանցիկ աշխատանքի՝ տեսական մեխանիզմները չեն վերածվում իրական արդյունքների։

Կադրերը՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր