Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:03 17-11-2025

Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը

Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե համայնքի քվեարկությամբ «կարևոր լիցք» է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից «ազատելու» ընթացքին։

Այս միտքը ոչ միայն հիմնազուրկ է, այլև մանիպուլյատիվ։

Մայր Աթոռը համահայկական հաստատություն է, որի կյանքն ու գործառույթները չեն կարող կախված լինել ոչ համայնքային, ոչ էլ պետական մակարդակի ընտրություններից։

Վաղարշապատի ընտրության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև եղած միակ առնչությունը աշխարհագրականն է․ Վեհարանը գտնվում է այդ համայնքի տարածքում։

Այլ կապ պարզապես չկա։

Ակնհայտ է, որ այս ընտրությունները ծառայեցվել են որպես պատրվակ՝ հասարակությանը համոզելու, թե իշխանության հակաեկեղեցական քայլերն իբրև թե ստանում են «ժողովրդական աջակցություն»։

Իրականում Փաշինյանի «ուրախությունը» պայմանավորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով․ պատճառն այն է, որ նա համոզված է՝ վերջին ամիսներին առաջընթաց ունի Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման իր քաղաքական գծում։

Խաչիկ գյուղի պատարագի ժամանակ վարչապետի կողքին կանգնած Աբրահամ Սրբազանի ներգրավվածությունը ներկայացվում է որպես եկեղեցական վերնախավում հնարավոր պառակտումների նշան։

Ցավոք, նման ազդակներ իսկապես կան, և հենց այդ միտումներն են, որ իրականում ձևավորում են Փաշինյանի «ոգևորությունը»։

Սակայն խնդիրը միայն եկեղեցու շուրջ չէ։

Երբ իշխանությունը համահայկական հոգևոր կառույցը ներքաշում է իր մերկանտիլ օրակարգերի մեջ, վտանգվում է առավել կարևոր արժեք՝ ազգային ինքնության և միասնականության ամուր հենարանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի