Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:12 14-11-2025

Աշխարհում անալգինը անալգին ա, ինչպես թթվածինը՝ թթվածին, ջրածինը՝ ջրածին. Փաշինյան

Մարդը կարող է ասել՝ պետությունը ինձ տալիս է դեղ, բայց ես այդ դեղը չեմ ուզում, չեմ օգտագործում, այլ գնում եմ ուրիշ դեղ։ Մենք էլ ասում ենք՝ շատ լավ, մենք պետության որոշած դեղի, դեղանյութի գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք՝ ավելացրեք ձեր կողմից և վերցրեք ձեր ուզած դեղը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից։

Փաշինյանը շարունակեց. «Մենք դեղանյութն ենք նշում, ոչ թե դեղի ֆիրման։ Օրինակ, կա անալգին, 100 ֆիրմա արտադրում է անալգին, մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում և ոչ թե ասենք, արտադրության երկիրը։ Կա դանիական, կա գերմանական, կա հնդկական, կա հայկական և այլն։ Մենք արտադրողի հետ չենք աշխատում, որովհետև բնության մեջ սկզբունքորեն անալգինը անալգին է, ինչպես թթվածինը թթվածին է, ջրածինը՝ ջրածին։ Չնայած չգիտեմ, երևի ինչ-որ նրբություններ կան»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր