Ուղիղ եթեր
Միտք Ներքին 9 ամիս առաջ - 10:05 12-11-2025

Ե՞րբ կազատագրվեն Արծվաշենն ու ՀՀ զավթված տարածքները

Անկլավների հարց կա։ Այս մասին հաստատում են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ ադրբեջանցի պաշտոնյաները։ Նոյեմբերի 11-ին էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն է հայտարարել, որ կա անկլավների հարց, բայց դա պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում: Փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, իսկ թե երբ կսահմանազատվեն՝ հայտնի չէ։

Իշխանությունները չգիտե՞ն, թե երբ կսահմանազատվեն անկլավները, թե՞ գիտեն, բայց ժողովրդից գաղտնի են պահում։

Տարածված վարկածն այն է, թե Նիկոլ Փաշնյանը սահմանազատման հարցում նախաձեռություն չունի։ Գործընթացի ուղղություններն ու ժամկետները թելադրում են ռուս-ադրբեջանցի չբարեկամները։ Օրինակ՝ հայ քաղաքական համայնքում բոլորն ակնկալում էին, որ սահմանազատումը սկսկվի Սյունիքի, Վայոց Ձորի մարզերից, քանի որ այդտեղ որոշ տարածքներ էին զավթել չբարեկամները։ Սակայն առաջին ու առայժմ միակ սահմանազատումը տեղի ունեցավ Տավուշի մարզում։ Այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին նախ կտրուկ խոսեց Կրեմլի պաշտոնյան, հետո Բաքվի բարձրաստիճան պաշտոնյան սպառնաց։ Իսկ Փաշինյանն էլ ժողովրդին վախեցնում էր, թե եթե Տավուշի մարզին հարակից այդ մի քանի տարածքը չտանք, ապա պատերազմ կսկսվի։ Այս նախադեպը հիմք է տալիս ենթադրելու, որ նույնը կատարվելու է նաև անկլավների հետ։

Սակայն Տավուշի մարզի հարակից տարածքների և անկլավների հանձնման միջև էական տարբերություն կա։ Տավուշի մարզի գյուղերի մասին հիշատակում է եղել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որը հետո խմբագրվել է ու հանվել, սակայն ռուսները պարտավորվել են, որ կստիպեն ՀՀ-ին՝ հանձնել դրանք Բաքվին։ Իսկ անկլավների վերաբերյալ Նոյեմբերի 9-ում բան չի եղել։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ անկալավների հարցում ռուսները չեն խառնվի։ Այսինքն՝ երբ Բաքուն այդ հարցը դնի սեղանին, այդ ժամանակ էլ կսկսվի գործընթացը։

Լավատեսները կարծում են, թե Ադրբեջանը կարող է նախաձեռնել անկլավների սահմանազատման գործընթացը, Արծվաշենն ու զավթված տարածքները սահմանազատել ու դե յուրե հանձնել Հայաստանին նախքան 2026-ի ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս դեպքում, բնականաբար, կբարձրանա։ Այսպիսով՝ Բաքուն կօգնի Փաշինյանին վարկանիշը բարձրացնելու հարցում։ Սակայն այս դեպքում էլ Ալիևը վարկանիշ կարող է կորցնել։ Եվ Բաքվում ոչմիթիզական ուժերը կարող են հակակառավարական շարժումներ սկսել։

Հետևաբար՝ ողջամիտ վարկածն այն է, որ անկլավների գործընթացը կսկսվի ընտրություններից առաջ, սակայն փաստաթղթային, առավել ևս՝ հողի վրա լուծում չի ստանա։ ՔՊ-ն կխոստանա, որ ընտրվելու դեպքում գործընթացն ավարտին կհասցնի ու կազատագրի Արծվաշենն ու մյուս գրավված տարածքները։ Եվ անկլավների հարցը փաստացի կհետաձգվի ընտրություններից հետո։

Պարզ ասած՝ Փաշինյանը փորձելու է Արծվաշենի և ՀՀ մյուս տարածքների սահմանազատման հարցը ներառել 2026-ի քարոզարշավում, խոստումների շարքում։ Սակայն ինչպես նախկին խոստումներն, այնպես էլ սա, հավանաբար, կմնա անկատար, քանի դեռ ՀՀ-ն չի փոխել արտաքին քաղաքականությունը, աշխարհաքաղաքական մոտեցումները, չի վայելում ազատ աշխարհի իրական աջակցությունը հայ-ադրբեջանական վիճելի հարցերը կարգավորելու հարցում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է