Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:30 10-11-2025

Քանի Արցախը Հայաստանի կազմում չէ, հարցը փակված չէ. հարցում

Այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Արցախի թեմային։ Նա նշել է, որ ՔՌ-ի և ՍՍ-ի վերջին հայտարարությունները վկայում են՝ Ղարաբաղի հարցը հայտնի շրջանակների ձեռքին եղել է որպես գործիք Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Նրա խոսքով՝ խոսքը երբեք չի վերաբերվել ժողովուրդների իրավունքներին կամ պատմական արդարությանը, այլ՝ Հայաստանի պետականությունը ոչնչացնելու նպատակով գրված սցենարին։

Փաշինյանի գրառումից հետո Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի մի շարք փողոցներում, պարզելու՝ արդյոք քաղաքացիները Արցախյան հարցը համարո՞ւմ են փակված։

Քաղաքացիների մեծամասնությունը հարցը փակված չհամարեց։ Նրանք նշում են, որ քանի դեռ Արցախը ՀՀ կազմում չէ, և արցախցիները շարունակում են ապրել հայրենի հողից դուրս, Արցախի հարցը չի կարող փակվել։

Միևնույն ժամանակ, եղան նաև այլ կարծիք հայտնողներ, որոնք ընդգծեցին, որ քանի դեռ գործող իշխանությունները չեն փոխվել, և նրանց քաղաքական գիծը չի վերանայվել, որևէ լուծում հնարավոր չէ ակնկալել։

«Արցախի հարցը, փակված չէ` քանի դեռ այն Հայաստանի կազմում չէ, Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց, ես այդպես եմ մտածում», կարծիք հայտնեց մի քաղաքացի:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Արցախը մեր դարպասն է, որը բացեցին և, որը այժմ պետք է փակել:

Ոմանք էլ ուղղակի չցանկացան պատասխանել կամ, նշեցին, որ այդ հարցը իրենց չի հետաքրքրում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության մի մասը հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը, մի մասում էլ տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Իսկ 2023 թվականին սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած նոր պատերազմի հետևանքով այն ամբողջովին զավթվեց ու հայաթափվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը