Արտաքին 11 ամիս առաջ - 19:04 07-11-2025

Դաղստանում Կա-226 ուղղաթիռ է կործանվել. կա չորս զոհ

Դաղստանի Կարաբուդախքենտի շրջանի Աչի-Սու բնակավայրի մոտ վթարի է ենթարկվել Կա-226 տիպի ուղղաթիռը։

Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, ավիավթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երեքը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ուղղաթիռը ընկել է մասնավոր բնակելի տան վրա։ Վթարի պահին շենքում մարդիկ չեն եղել։ Փլուզումից հետո առաջացած հրդեհը մարվել է մոտ 80 քմ տարածքում։

Դաղստանում ուղղաթիռի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ մասով (օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Ավիավթարի քննությունը կիրականացնի նաև Միջպետական ավիացիոն կոմիտեն։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց