Ներքին 11 ամիս առաջ - 17:25 07-11-2025

Պարեկին ծեծած Շիրակի մարզպետի խորհրդականը ոչ միայն աշխատանքից չի ազատվել, այլ նաև վայելում է ազատությունը

Oragir.News-ի տեղեկություններով` հոկտեմբերի 29-ին Գյումրիում պարեկին ծեծած Շիրակի մարզպետի խորհրդականը` Գոռ Սարոյանը ոչ միայն աշխատանքից չի ազատվել, այլ նաև վայելում է ազատությունը։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդականը Գոռ Սարոյանը երեկ իր սանիկի` Արտյոմ Հովհաննիսյանի հետ ծեծել է պարեկային ծառայողի։

Oragir.News-ը Շիրակի մարզպետի աշխատակազմից հետաքրքրվե՞լ է Գոռ Սարոյանը ազատվել է աշխատանքից, թե ոչ։ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Գոռ Սարոյանը չի ազատվել աշխատանքից։
Նշենք, որ Գոռ Սարոյանը 2011-2017թթ- ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության ավագ օպերլիազոր է աշխատել։ 2017 թ. նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի որոշմամբ դուրս եկել համակարգից։

Իշխանափոխությունից հետո 2022-2023թթ- Գյումրիի քաղաքապետարանում զբաղեցրել է ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի պաշտոնը։

2025 թ. ապրիլի 7-ից զբաղեցնում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդականի պաշտոնը։
Գոռ Սարոյանը մշտապես հայտնվում է պատմությունների մեջ։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսին, երբ Գոռ Սարոյանը զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժինը, այդ ժամանակ նա իր աշխատասենյակում մի քաղաքացու էր ծեծի ենթարկել, ինչի արդյունքում վնասվել էր քաղաքացու գլուխը։

Նշենք նաև, որ Գոռ Սարոյանը 2017 թ. ոստիկան աշխատած ժամանակ գյումրեցի հայտնի ֆայտոնչուն է դաժան ծեծի ենթարկել։

Հավելենք, որ Շիրակի մարզպետի խորհրդականի հետ կապված այս միջադեպի վերաբերյալ Դավիթ Առուշանյանը դեռևս մեկնաբանություն չի տվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը