Ուղիղ եթեր
Մամուլ 11 ամիս առաջ - 08:44 06-11-2025

Ոչ մի հարցի հիմնավոր չպատասխանեց․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երեկ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հարցուպատասխանն ապացուցեց, որ նա Փաշինյանի քաղաքական հրահանգները կատարողն է, եւ դա է պատճառը, որ չունի հիմնավոր փաստարկներ՝ աղմկահարույց քաղաքական գործերով: Դիցուք, թե ինչու են կիրակի օրը Արագածոտնի թեմի հոգեւորականներին, Հովհաննավանքի պատարագից առաջ, հարցաքննության կանչել ՔԿ, ծիծաղելի պատասխան տվեց, թե քննիչներն են որոշում՝ ում եւ երբ հարցաքննել։ Հետո ուղղեց, թե անհետաձգելի քննչական գործողություններ էին: Իսկ թե ինչու հետո չեն կանչել, եւ վարույթ չի հարուցվել, չասաց։ Չասաց նաեւ, թե ինչ է տեսել «մեր ձեւով կմասնակցենք» արտահայտության մեջ, որի համար 5 ամիս կալանավորված է Սամվել Կարապետյանը: «Ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում, արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ։ Մենք տվեցինք իրավական գնահատական եւ համարեցինք, որ դա, ենթադրաբար, հանցավոր դրսեւորում է։ Ավելի մեկնաբանություն չեմ կարող տալ»: Մեր դիտարկմանը, որ հիմա եթե Ձեզնից մենք «մեր ձեւով» հարցազրույց վերցնենք, մեզ է՞լ կկալանավորեք, ՔԿ ղեկավարն անհոդաբաշխ պատասխան տվեց՝ փորձելով ներկայացնել, թե «ապացույց» բառի իմաստը մենք չենք հասկանում։ Քննարկմանը պարզ դարձավ, որ ՔՊ-ականներն էլ դժգոհ են ՔԿ աշխատանքից: «Տնտեսվարողների նկատմամբ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են10 միլիոն դրամից ավելի խախտում արձանագրելուն։ Նրանք նշում են, որ հաճախ գումարի չափը միտումնավոր է ուռճացվում, որ գործերը ՊԵԿ-ը փոխանցի ՔԿ, ու գործ հարուցվի»,- ասաց Ծովինար Վարդանյանը։ Բաբկեն Թունյանն էլ նկատեց, թե՝ ձեր գործողություններից տպավորություն է ստեղծվում, թե տնտեսվարողների նկատմամբ հետապնդումներով բյուջե լցնելու խնդիր է դրված»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ