Ուղիղ եթեր
Մամուլ 11 ամիս առաջ - 08:31 06-11-2025

Պետը՝ ԺՊ, ինքը՝ ԺՊ․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանում հերթական նշանակումն է արվել` «փոխատեղության» սկզբունքով։ Մեր տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանի եկամուտների բաժնի պետ Վարազդատ Ահարոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիլեն Արեւշատյանի տեղակալ։ Պետը՝ ԺՊ, ինքը` ԺՊ: Եվ սա արդեն զարմանալի չէ, քանի որ քաղաքապետարանում վարչությունների ու բաժնի պետերի մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են եւ այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով: Ի դեպ, մեզ պատմեցին, որ 2018 թվականին Վարազդատ Ահարոնյանի անունը եղել է «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ «Մենք» դաշինքի ռեյտինգային ցուցակում։ Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին, որ Ահարոնյանը նշանակվել է, հրամանը եղել է նոյեմբերի 3-ին, ասացին` մինչ այս նշանակումը զբաղեցրել է Աջափնյակի եկամուտների բաժնի պետի պաշտոնը։ Ինչ վերաբերում է կուսակցական լինելուն, ասացին՝ անկուսակցական է»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ