Ներքին 11 ամիս առաջ - 22:19 31-10-2025

Լոռու մարզում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը

Այսօր Լոռու մարզի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը, որը կշարունակվի նաև մյուս մարզերում։

Այս մասին Ֆեյսբուքիր իր էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Արշավի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը դպրոցականների, մանկավարժների և ծնողների շրջանում։
Այսօրվա միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 մարդ։

Իմ ելույթում անդրադարձել եմ կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիփֆեյքերի և ապատեղեկատվության թեմաներին։ Թվային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ անցկացրել ենք քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով, իսկ ՀՏՀԳ կենտրոնի մասնագետները ներկայացրել են թվային հիգիենայի հիմնական սկզբունքները։

Արշավը միտված է խթանել անվտանգ ու պատասխանատու վարքագիծը առցանց միջավայրում։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) կողմից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը