Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 15:06 31-10-2025

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից.

«Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ ձեզ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բանտախցից, որտեղ գտնվում եմ անթաքույց քաղաքական հետապնդման հետևանքով։ Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ձեր սատարման, ձեր ջերմության, ձեր հավատի և ուշադրության համար, որ դրսևորել եք իմ նկատմամբ։

Տարիներ շարունակ ես և իմ քաղաքական թիմը, վայելելով մասիսցիների և Մասիս խոշորացված համայնքի բնակիչների վստահությունը, ջանքեր ենք գործադրել մեր համայնքի պատմության նոր էջ բացելու համար և ապացուցել ենք աշխատանքով մեր հարգանքն ու նվիրվածությունը դեպի ձեզ և առ մեր փոքր հայրենիքը։

Մեր երկրում մոլեգնող քաղաքական բռնաճնշումները չեն շրջանցել ոչ միայն ինձ, այլև տասնյակ և հարյուրավոր մեր այլ հայրենակիցների։

Սակայն գործող ռեժիմի բիրտ ճնշումները և աղաղակող ապօրինություններն ի վիճակի չեն կոտրել մեզ և զրոյացնել ավելի լավ, ավելի ուժեղ և ավելի արժանապատիվ հայրենիք ունենալու մեր ցանկությունն ու երազանքը։

Գործող վարչախումբը, օգտագործելով պետական համակարգի ռեպրեսիվ գործիքները, չի մարսել մեր պատվախնդրությունը և հայրենասիրությունը՝ միաժամանակ ջանքեր գործադրելով՝ զավթել երկրում ամեն ինչ։

Ես, որպես Մասիս խոշորացված համայնքի գործող ղեկավար, քաջ գիտակցելով ձեր հանդեպ իմ ստանձնած պատասխանատվությունը, ընդգծելով իմ նվիրվածությունը ձեզ, Մասիսին և իմ թիմին, հավատարիմ մնալով նախընտրական ժամանակահատվածում իմ տված խոստումներին, զերծ պահելու համար համայնքի ղեկավարի պաշտոնը իշխանությունների կեղծ իրավական և վարչական խարդավանքներից, այսօր դիմել եմ դադարեցնելու ավագանու անդամի իմ լիազորությունները։

Սակայն շարունակելու եմ իմ հոգածության և, ուժերիս ներածին չափով, ջանքերի կենտրոնում պահել ձեր հոգսերը և իմ համայնքի ապագան։

Այն քաղաքական թիմը, ում ձեր քվեով դուք կրկին վստահեցիք համայնքի ղեկավարումը, շարունակելու է գործել մեր տված նախընտրական խոստումների շրջանակներում՝ իրականացնելով ձեր կյանքը բարելավելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր։

Ես ուժեղ եմ ձեզանով, իմ հարազատ Մասիսով, և չեմ կարող թույլ տալ, որ իմ բանտարկության առիթով դուք թուլանաք, որ գործող ռեժիմն այդ պատրվակով զավթի իշխանությունը մեր համայնքում։

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Խնդրում եմ համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել և արժանապատիվ հայ մնալ՝ հանուն մեր համայնքի և մեր երկրի ապագայի։

Ձեր՝ Դավիթ Համբարձումյան»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին