Ներքին 11 ամիս առաջ - 11:50 31-10-2025

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ Անահիտ Մանասյանը գրել է.

«Հոկտեմբերի 30-ին հյուրընկալել եմ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներին։

Ողջունելով հյուրերին՝ դպրոցականներին եմ ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Չափազանց կարևոր և ուրախալի է, որ հետաքրքրված եք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, քանի որ որևէ ոլորտում հնարավոր չէ հասնել իրական և կայուն հաջողությունների՝ առանց մարդու իրավունքների վերաբերյալ բավարար գիտելիքների։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ իրազեկվածությունը մեզ օգնում է ձևավորել հանդուրժող, ներառական և խտրականությունից զերծ միջավայր։

Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի ապահովման, ինչպես նաև լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքի իրացման վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը