Ներքին 11 ամիս առաջ - 16:15 27-10-2025

Նոր մանրամասներ՝ Մալաթիայում կոշիկի պահեստում բռնկված հրդեհից. պարզվել է վիրավորների ինքնությունը

Հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում հայտնի Մալաթիայի տոնավաճառում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցում՝ Մալաթիայի տոնավաճառում գտնվող կոշիկի խանութի պահեստային մասում և նշված վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Զորիկ Կ.-ն, ով աշխատում է փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատում և կրակի տարածման դեմ պայքարելու արդյունքում ծխահարվել էր, իսկ նշված վայրից «դեմքի և ձեռքի այրվածք» ախտորոշմամբ դարձյալ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա Ասատուր Ա.-ն, ով նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Պարզվել է նաև, որ կրակը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով, ինչը տարածվել է դեպի մյուս տաղավարներ և հերքվել է գազի արտահոսքի վարկածը, քանի որ հաստատվել է այն տեղեկությունը, որ նշված տարածքում գազամատակարարումը 6 ամսից ավելի դադարեցված է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը