Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:00 22-10-2025

Ցորեն ներկրելու այլ ճանապարհներ կան, ինչ Ադրբեջան․ հարցում

Նախօրեին Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ ոգևորո՞ւմ է այն փաստը, որ Ադրբեջանի տարածքով ցորեն է ներկրվելու Հայաստան»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ կարևորը հաց ունենալն է։
«Ինձ ոչինչ չի ոգևորում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այլընտրաքային ճանապարհներ կան։
«Շատ դժվար հարց եք տալիս, իհարկե չէ, ուրիշ այլընտրաք ճանապարհներ էլ կան, թեկուզ Վրաստանով, ինչու Ադրբեջան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ադրբեջանի հետ կապված ոչինչ չի ոգևորում։
«Չէ, ոչ մի ձևի չի ոգևորում, Ադրբեջանի հետ ինչ կապված ա ինձ ոչ մի ձև չի ոգևորում։ Մեր իշխանությունները թուրքամետ ու ադրբեջանամետ են,դրա համար էլ ոգևորվում են»,- ասաց նա։

«Կարևորը հաց ունենանք ուտելու»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասերը՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի