Ներքին 10 ամիս առաջ - 14:09 22-10-2025

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է քննչական կոմիտե

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է։